«Գեոմափիս» ընկերությունը ստեղծվել է 2012 թվականին` նպատակ ունենալով լրացնել ժամանակակից պահանջներին բավարարող երկրատեղեկատվական համակարգերի, թվային քարտեզների ստեղծման` շուկայում առկա բացը, որը անհրաժեշտ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր ընկերություններին՝ տնտեսության կառավարման բնագավառի խնդիրներն արդյունավետ լուծելու համար:
Ելնելով կազմակերպության հզոր բազայի, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունից, տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների համալրվածությունից, կազմակերպությունը կարող է իրականացնել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող համալիր աշխատանքներ: Կազմակերպությունը համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Նորվեգիայի գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ:
Ապահովելով բարձրակարգ պայմաններ և որակ` «Գեոմափիս» ընկերությունը երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և թվային քարտեզագրության բնագավառում իր կայուն տեղն է գրավել շուկայում:
Յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ կիրառվում է անհատական մոտեցում: Այս պայմանների շնորհիվ ծնվեց մեր կարգախոսը:
Մենք գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը